«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ոչնչացնում են Ապարանի ջրամբարին կից անտառը

Ոչնչացնում են Ապարանի ջրամբարին կից անտառը
28.05.2012 | 03:00

Ապարանի ջրամբարի մոտակա անտառում մայիսի 27-ին երեք անձինք 4-5 ժամում «ԶԻԼ» բեռնատար են բարձել էլեկտրական սղոցով կտրտած ծառերի գերաններ: Նույն անձինք, թաց գերանները չոր ճյուղերով ծածկելուց հետո, նշված վայրից հեռացել են:
Նշենք, որ 91 մլն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը կառուցվել է 1962-1967 թվականներին: Մինչև նշված ջրային օբյեկտի կառուցումը տեղահանվել և Կոտայքի մարզ են տեղափոխվել տարածքում գտնվող Քասախ և Զովունի գյուղերը: Ջրամբարի կառուցումից հետո, օբյեկտի հետագա խոնավությունն ու շրջակա միջավայրը պահպանելու նպատակով, ափերին գեղազարդող և փշատերևային ծառեր են տնկվել: Տարածքը հետագայում դարձել է արհեստական մի չքնաղ անտառ, որտեղ երբեմն հանգրվանում են ամառային կարճատև հանգստի սիրահարները: Սակայն արհեստական անտառն ինքնուրույն չի ընդարձակվում. այն շատ արագ կանհետանա, եթե նույն նպատակով մի քանի «ԶԻԼ»-եր ևս հայտնվեն:
«Մեքենայի հեռանալուց հետո ծառաշարքերի արանքում եղած բացատում ինքնուրույն աճած մի քանի փոքրիկ, ընդամենը 50 սմ բարձրությամբ, ծառեր տեսանք», -ցավով նշել են ականատեսները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ